«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Պայքարը շարունակվելու է իրավական դաշտում վարորդներին եկած տուգանքները բողոքարկելու միջոցով: Մեր շարժմանը հասարակական հիմունքներով ներգրավված են իրավաբաններ, որոնք ՃՈ կողմից վարչական իրավախախտման համար տուգանված քաղաքացիներին օգնում են հայցադիմումներ կազմել հետագայում բողոքարկել դրանք ՀՀ վարչական դատարանում:
Իրավաբանների և ՄԻՊ-ի գրասենյակի մասնագետների հետ շարունակաբար քննարկվում է կարմիր գծերի իրավաչափությունը Սահմանադրական դատարանում այն վիճարկելու համար: ՃՈ օրենքում վերջին փոփոխությունների ներդրման և կիրառման հետ կապված «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը կատարել մարդասիրական քայլ, գնալ ընդառաջ քաղաքացիներին և մինչև ս.թ. հուլիսի 26-ը ՃՈ վարչական իրավախախտումների մասին որոշումներով հաստատված տուգանքների և դրանց վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում: Այդ դեպքում նախաձեռնությունը կդադարեցնի բողոքի և անհնազանդության ակցիաները, հակառակ դեպքում ՀՀ սահմաններում իրավիճակի կայունացման պահից անմիջապես հետո նոր թափով կվերսկսվեն տարատեսակ բողոքի և անհնազանդության ակցիաները:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն