ՕԵԿ-ի գրասենյակի առաջին հարկում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 8-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 շենքում` «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.23-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն