Ադրբեջանում հայտնված չինարեցին էշով փայտի էր գնացել
tesankyun.am-ը գրում է. Օգոստոսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում է հայտնվել Չինարի գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Կարեն Արտուշի Պետրոսյանը: Նա էշով սահմանամերձ տարածք փայտի է գնացել:
Ըստ տեղեկությունների` Կարենն ընդամենը 3-րդ դասարան է ավարտել, սեր ունի ոգելից խմիչքի հանդեպ:
Հայտնի չէ, թե նա ինչպես է հայտնվել Ադրբեջանի Թովուզի շրջանում:



