Նախախորհրարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:
Երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը:
Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին: :
Հունիսի 20-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ուշի-Աշտարակ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և կախվել ծառից, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգոնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 20-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող մթերային խանութում:
Հունիսի 20-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորաններում` երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարն այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Ըստ հիմնական ոլորտների՝ միջին ամսական աշխատավարձերը կբարձրանան հետևյալ չափերով` Կրթության ոլորտում այն կկազմի 14%, այդ թվում ուսուցչական անձնակազմինը` 9.4%, առողջապահության ոլորտում` 21.5%, մշակույթի ոլորտում` 29.6%, կառավարման ապարատում` 47%, այդ թվում քաղաքացիական ծառայողներինը` 68% և այլն:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Կիևի կենտրոնում ձերբակալվել է 40-ամյա վրացի «օրենքով գող»Կախաբեր Օրագվելիձեն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կախա Թբիլիսսկի։ Քրեական հեղինակությունը պատրաստվում էր Ղրիմից մեկնել Իտալիա։
Այսօր Հայաստանի «մսակույտի օբեկտի» վերածված մշակույթի հիմնարկը Զվարթնոցը վարձով «զզվարթնոց» է սարքել: Ահա թե ինչ է լինում մի երկրում, որտեղ գլխի տեղը ստամոքսն է հայտնվում, իսկ դեմքի փոխարեն՝ հետույքը:Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսորը ընդգծում է Զվարթնոցի որոշիչ ազդեցությունը եվրոպական միջնադարյան ճարտարապետության վրա, մինչդեռ դուք, ստոր տականքներ, վարձով դիսկոտեկ եք սարքում Զվարթնոցում:
«Գազի բալոնը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում մահվան հետ: Դա լավ գիտի ցանկացած իրավաբան: Գազի բալոնը մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ կլինի միայն մեկ դեպքում՝ եթե բախման հետևանքով գազի բալոնը տրաքեր, ու դրա արդյունքում երեխաները մահանային: Այս ամենի սկիզբը բալոնը չէ: Այս ամենի սկիզբն այն է, որ Վարդան Պետրոսյանն ընթացքի ուղղությունը շեղում է երթևեկությունից, մտնում հողածածկ գոտի: Խախտումն այդ պահից է սկսվում: Բալոնն ի՞նչ կապ ունի»,- ասում է Ռուբեն Բալոյանը:
Էքստրադիցիայի արդյունքում Հայաստան է տեղափոխվել օֆշորային սկանդալի «հերոս» Աշոտ Սուքիասյանը:
Նկարահանող սարքն արձանագրել է համակարգչային խանութից կատարված գողությունը:
Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 ՕA 765 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում «Գողթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում:
Հունիսի 19-ին, ժամը 21.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Հանրապետական» ԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակչ` 1974 թ. ծնված Գ. Ն.-ն:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
«Մեր շենքերը երկրաշարժի ժամանակվանից վթարային շենքեր են: Այդ ժամանակվանից դիմում ենք նախարարություն, ասում ենք՝ եկեք, տիրություն արեք, ոչ տիրություն են անում, ոչ էլ»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մատուցողուհու Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանն ասաց, որ թույլ են տրվել խախտումներ:
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ քառորդ դար անց հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում բազմաթիվ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ ու վթարային, նախկին գործարանային հանրակացարաններում:
Հանրապետության տարածքում այս տարվա մշակված ավելի քան 62 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից ընդհանուր առմամբ արդեն կատարվել է շուրջ 11 հա գարու և ցորենի հունձ: Բերքատվության միջին ցուցանիշը, ըստ նախարարի, ներկա դրությամբ, կազմել է հեկտարից 9.8 ց՝ այդ թվում՝ գարու միջին բերքատվությունը՝ 8.9 ց, իսկ ցորենինը՝ 13.6 ց: Նա ընդգծել է, որ բերքատվության մակարդակն աճելու միտում ունի, և տարվա վերջնական ցուցանիշը, ի համեմատ ներկա միջանկյալի, ավելի բարձր է ակնկալվում:
Նախկինում դատվածը ոստիկանությունում ստիպված էր կրկին «թարմացնել» հիշողությունը:
Ինչ է նշանակում դեմոկրատիա, արդյո՞ք մարդու իրավունքների անտեսում թվացյալ կայունության և տնտեսական շահերի հաշվին։ Հորդորում ենք չխրախուսել կոռումպացված քաղաքական շրջանակներին՝ համագործակցելով նրանց հետ։ Հայաստանում կան այլ արժեհամակարգ ունեցող շրջանակներ, որոնք իրենց չեն անջատում ժողովրդից և կարևորում են ընդհանուր կարծիքի ձևավորումը՝ որոշումներ կայացնելիս։ Որն է իրական դեմոկրատիան Ձեզ համար:
Փողոցի տեսախցիկն արձանագրել է կնոջը կողոպտելու պահը:
Արդեն մեկնարկել է «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության հերթական պահանջի երթը: Երթի մասնակիցները հասել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց:
«Եգիպտոսում Լյուքսոր քաղաքում, իրենց հայտնի տաճարներից մեկում կորպորատիվ միջոցառում էին անցկացնում։ Նույնը տեսել եմ Վիենայում, հայտնի պալատներից մեկում բացօթյա սրճարան էր, ես նստեցի, սուրճ խմեցի եւ գերագույն հաճույք ստացա՝ վայելելով տեսարանը»,- պատմել է նա։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում…
«Մեր դարդ ու ցավն ուր՝ դրա առաջարկն ուր: Այդ ի՞նչ տխմար բան են առաջարկել: Մեկնաբանության արժանի առաջարկ չէ: Այդ էր մնացել պակաս, որ ինքը առաջարկի, թե մենք ինչ կոշիկ հագնենք հիմա: Ամեն ինչ արեց Ռուսաստանը, ռուս պատգամավորը, հիմա մնում է ինքը առաջարկի՞՝ ի՞նչ կոշիկ ենք հագնելու: Թող գնա իր Ռուսաստանում՝ ինչ ուզում է՝ անի»:
Ախթալայի Շահումյան 6 հասցեի բնակիչները դժգոհում են «Արտաշատ» ջրշին ընկերությունից։ Բանն այն է, որ շենքում նոր ջրագիծ է անցկացվել, բայց ջրամատակարարման որակը բարելավելու փոխարեն ավելի է վատացել։