
Շիրակի մարզի կամրջաշինության պատմության հարուստ անցյալն ու անհայտ ներկան

Tsayg.am-ը գրում է. Հայաստանի կամրջաշինության պատմությունն ունի հարուստ անցյալ: Այն լայն թափ է առել Բագրատունյաց թագավորության օրոք 10-13-րդ դարերում: Հնագույն կամուրջները չեն պահպանվել, միջնադարյան միայն 40 կամուրջի հետքերն են մնացել: Միայն Ախուրյան գետի վրա, սկսած Մարմաշենի վանքից մինչև Ախուրյանի և Արաքսի միախառնման տեղը ինը կամուրջ կար: Այսօր պատմամաշակութային արժեք ներկայացնող, բայց արդեն 18-19-րդ դարերի թվով 7 կամուրջ կա Շիրակի մարզում: Դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալներ Շիրակի մարզպետարանը չունի: Ուսումնասիրություններ չեն կատարվել, որովհետև նման անհրաժեշտություն չի առաջացել: