Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
«Երեխաները իմ ու պապի ներկայությամբ ոստիկանությանը պատմեցին, որ 5 օր առաջ հայրը աղջկա շորերն է հանել, էրեխեն փախել է ու այդպես կրկնել մի քանի անգամ, տղային էլ է արել, ինքը մշտական հարբեցող է եղել, ու երեխեքն ասում են, որ իրենց ծեծում, ջարդում էր»:
«Հաշմանդամ մորս կալյասկով տարել եմ Տարոն Մարգարյանի տուն, ոչ մի բան չեն անում: Հիվանդ մերս պառկած է մահամերձ, տունը լրիվ փլված: Տեսա՞ք՝ ծիծաղեց վրաս, անցավ, ասում ա՝ քո տունը շուտվանից է փլված, ինչի՞ Տարոնը քեզ տուն չի տվել»:
Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությանը թույլատրել է գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել արտաբյուջետային անժամկետ հաշիվ` ծառայության վարչական ակտերով բռնագանձում կատարելու համար:
«Առաջինն ասում եմ, որ նորմալ, հանգիստ ծառայեն, ողջ առողջ գնան իրենց տները: Երբ զինվորը տեսնում է, որ իր ավագ սպան իրենից առաջ է գնում մարտական առաջադրանքը կատարելու, հաստատ ինքն էլ կգա, իսկ եթե ես իրենց առաջինը տանեմ, ես հետևից գնամ, երբեք զինվորն ինձ հետ չի գա»:
«Ես իմ խոսքերի սկզբում ասացի, որ ցանկացած բացահայտում կարելի է դիտել միայն դատարանի վճռով, բայց կան մեղադրյալներ, որոնք մեղադրվում են տվյալ հանցագործությունը կատարելու մեջ: Հիմա մենք մեղադրյալներին ձերբակալել ենք, այս պահին նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, այլ մանրամասներ ես չեմ կարող հայտնել: Լիարժեք հայտարարում եմ, որ կան ձերբակալվածներ, և լուրջ ապացույցներ կան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը շտապեց հայտարարել, որ Թևոսիկի եղբոր սպանության դեպքը բացահայտվել է:
Լրագրողներն այսօր Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ոստիկանությունը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, Վալերի Օսիպյանի եղբորորդին գտնվում է հետախուզման մեջ: Աշոտ Կարապետյանն ասաց, որ Վալերի Օսիպյանը պատշաճ իրականացնում է իր գործառույթները. «Ցանկացած ոստիկան կարող է մերձավորներ ունենալ, որոնք կատարած լինեն հանցագործություններ: Բայց հանցագործությունը ամրագրվում, մեղսագրվում է այն ժամանակ, երբ կա դատավճիռ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովի անդամ է առաջադրել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց Ա.Հովհաննիսյանը:
Կառավարությունը նշված տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները և կիրականացվի հետագա իրացումը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»:
ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 54 մլն դրամ:
Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, որը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, ոստիկանություն կներկայանա միայն քննչական գործողությունների ավարտից հետո:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության զարգացման հարցերին:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նոր Հաճն – Նոր Արտամետ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշ 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.55-ի սահմաններում օձի խայթոցով Եղեգնաձորի ԲԿ է հոսպիտալացվել Վայոց Ձորի Արենի գյուղի բնակիչ Ա. Ս.-ը (ծնվ. 1958թ.):
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն » ՀԿ առաջին անգամ Հայաստանում ներդրել և մշակել է հրապայնակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունը և հրապարակայնության մակարդակի գնահատման կարգը: ՀԿ ներկայացուցիչներ Շուշան Դոյդոյանն ու Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին համակարգը, ամփոփված արդյունքներն ու գնահատման մեթոդններն ու սկզբունքները:
Սեպտեմբերի 8-ին աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, ինչպես նաև իրավագիտության բաժնի պետ Արտակ Ղազարյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
յդ պահին բավականին ամրակազմ ՀՀԿ տատիկը հունից դուրս է եկել և մոտենալով պապիկին՝ ուժգին հարվածել վերջինիս:
10 տարի առաջ՝ 2004 թվականի սեպտեմբերի 10-ին, լույս տեսավ «168 Ժամ»-ի առաջին համարը: Թե ինչ է մեզ հաջողվել անցած տասը տարիներին, և ինչ կարող էինք, բայց չենք կարողացել անել, թերևս, ամենալավը կդատի մեր ընթերցողը:
«Օրենքով քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքները կառավարության կողմից հաստատվելուց հետո քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է հինգ օրվա ընթացքում տեղակալների թեկնածությունները, և Հանրապետության նախագահը նշանակում է: Ես կառաջարկեի ևս երկու օր սպասել»:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:
Մինչ օպերատիվ քննչական խումբը տեղում քննչական գործողություններ էր կատարում, Երևանի և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություններում օպերատիվ տվյալներ են ստանում, որ մինչև մահանալը Ա. Հակոբյանը եղել է նույն փողոցի 72 տան բնակիչ, 32-ամյա Արտակ Մինասյանի հետ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է Ա. Հակոբյանին:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում ՝ Հնացավան թաղամասի 1-ին շարքի թիվ 39 տան տանիքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը` անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում:
Սեպտեմբերի 8-ի, լույս 9-ի գիշերը Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Գետափ» սրճարանում 1961թ. ծնված Աղվան Մելիքբեկյանը եւ նրա որդին` 1989թ. ծնված Էդգար Մելիքբեկյանն անհիմն պատճառով վիճաբանության մեջ են մտել սրճարանի մատուցողուհու հետ, հայհոյել նրան, Էդգար Մելիքբեկյանը գարեջրի շշով հարվածել է սրճարանի սեփականատեր, 40-ամյա Կարեն Անտոնյանի պարանոցին:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս տարվա սեպտեմբերին կլրանա Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բացման 50-ամյակը: Այդ առիթով «Առավոտ» -ը զրուցել է հայ փիլիսոփաների ավագ սերնդի ներկայացուցիչ,17 մենագրությունների հեղինակ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Աբրահամյանի հետ:
«Գլխավոր դերակատարներն այդ երկուսն են, ու ես պահանջում եմ հանդիպում կամ առերեսում Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի հետ, մեկ էլ էն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի՝ Ներսես Երիցյանի հետ»,- ասել է Փ. Հայրապետյանը: