Ինչից է մահացել 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը. ստացվել է փորձաքննության եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան 168.am-ի հարցին հայտնել են, որ քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձինք չկան:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին նաև, որ քրեական գործով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությունն ստացվել է, որի համաձայն` Արթուր Աֆյանի մահը հետևանք է սուր թթվածնային քաղցի՝ պայմանավորված պարանոցի օրգանների օղով սեղմամբ`սեփական մարմնի ծանրության ազդեցությամբ կախվելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս