«Պետք է շնորհակալություն հայտնենք երևի Տիգրան Սարգսյանին, որ 2 մլն չի պահանջել». Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ

Գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը կմիջնորդի դատարան հրավիրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացված հայցի գործով առաջին դատական նիստից հետո:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում որպես փոխհատուցում 1 մլն դրամ վճարելու պահանջին, Գրիշա Բալասանյանը պատասխանեց. «Զրպարտության համար, գիտենք, որ 2 մլն դրամ է: Պետք է «շնորհակալություն» հայտնենք երևի Տիգրան Սարգսյանին, որ 2 մլն չի պահանջել, իսկ մնացածի մասով արդեն դատարանում կվիճարկենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս