ՀՀ կառավարության առաջիկա՝ հունվարի 30-ի նիստում, որոշում կընդունվի անհետաձգելի համարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին…
Հունվարի 26-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ն Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող տներից մեկից կատարել է գողություն:
Բացի դրանից, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դատապարտյալի բջջային հեռախոսները շահագործվել են ՔԿՀ տարածքից դուրս այլ հանգստյան օրերի ևս, մինչդեռ այդ օրերին հիմնարկի պատասխանատու հերթապահների կողմից կատարված ստուգումների արդյունքում խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել:
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Единая Россия») կուսակցության արձանը «ՀԺ»-ի թղթակից Գագիկ Աղբալյանը լուսանկարել է Արտաշատի սարերից մեկում, Ազատի ջրամբար տանող ճանապարհին: Այն իրենից ներկայացնում է երկու թաթերի վրա կանգնած գորշ արջ՝ «Единая Россия» գրությամբ:
Հունվարի 26-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 8 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գևորգ Գ.-ին, 1990 թ. ծնված Գոռ Ս.-ին և 1991 թ. ծնված Տրդատ Ա.-ին:
ՀՀ ոստիկանությունը հերքում է տարածված լուրերը, թե Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից կրկին զինծառայող է փախել, ինչը խուճապ է առաջացրել Գյումրիում:
Հունվարի 27-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու նպատակով:
Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունենք շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին եւ ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն եւ բազկի զորություն: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները եւ պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները:
Այս ֆիլմը ստեղծվել է շուրջ երեք տարում: Հիմքում Վազգեն Սարգսյանի գրականությունն է, որով ներկայացված է Վազգեն Սարգսյան մարդու, անհատի, տղամարդու, հայի տեսակը: Եզակի արխիվային կադրեր կան, որ երբեք չեն ցուցադրվել ու բազում բացահայտումներ են անում:
Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկից, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արսեն Բ.-ին:
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 39 շենքի բակում գնտվող ավտոտնակներից մեկում,կասկածելի հանգամանքներում մահացած անձ կա:
Հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր Կառավարության շենքի դիմաց մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչներ շարունակում էին երեկ սկսած բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի, որը գործելու է փետրվարի 1-ից:
Հունվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Հենրիկ Յայլոյանն ասաց, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ամեն առիթով կոչ են անում չմասնակցել մարտերին և չմիջամտել հակամարտությանը, քանի որ դա հայերի կռիվը չէ: Բայց և ասաց, որ առանց իրենց գիտության՝ եղել են հայեր, ովքեր կամովին միացել են այս կամ այն կողմին, եղել են նաև զոհեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեցին վկաները: Վկա Սեդրակ Գյուլումյանն ասաց, որ գործով ամբաստանյալներին, տուժողներին չի ճանաչել:
Նախագահը ասեց՝ խելոք չպահեք՝ կտանք բերաններիդ. Մանվել Գրիգորյան:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Հարգելի քաղաքացիներ, համայնքային վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար տուգանքի մասին արձանագրություն ստանալիս ուշադիր նայեք այն ավտոկայանատեղի կահավորանքին, որտեղ կանգնած եք եղել:
«Գրել էին նաեւ, թե գյուղում խուճապ է: Սուտ է, նման բան չկա: Ճիշտ է, անհանգստացել էինք, բայց հիմա ամեն ինչ հանգիստ է: Կարծում եմ՝ դա այդ աշակերտի երեւակայության արդյունքն է եղել»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը «Կամավոր համագործակցություն» ծրագրի շրջանակներում Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպությունից (ՀՕԿ) ստացավ ևս 300 ռադիոզոնդ: Մթնոլորտի զոնդարկումը եղանակի՝ մասնավորապես վտանգավոր օդերևութաբանական երևույթների կանխատեսման համար ունի որոշիչ նշանակություն: Զոնդարկման տվյալները հնարավորություն են տալիս ստանալ մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, խոնավության, քամու ուղղության և արագության վերաբերյալ […]
Թեև այս տարվա հունվարից Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է, սակայն Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներից տեղի գործատուները աշխատանքային թույլտվություն և արտոնագիր են պահանջում:
Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայանարում, այսօր՝ հունվարի 27-ին, քիչ առաջ մարդ է մահացել:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ընդգծված վերաբերմունքը՝ մեր պետության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով հայոց հզոր բանակը:
«Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել ԼՂՀ Վերաքննիչ դատարանում»:
Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը երեկ լուսանկար էր հրապարակել Գագիկ Ծառուկյանի հետ, որը մեծ աժիոտաժ է առաջացրել:
Հարցին, թե հանդիպելո՞ւ է վարչապետը քաղաքացիների հետ, նա պատասխանեց, որ «վարչապետն ինքն է որոշում, իսկ եթե նա նման որոշում կայացանի, ինքը կիջնի և կտեղեկացնի ակցիայի մասնակիցներին»։
Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։