«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցութունը նոր մեքենա կունենա: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բարև Երևան»-ին տրամադրվել էր «պայթած», հնամաշ 31-10 մակնիշի մեքենա: «
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի զավակները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում են այդ երկրի իշխանությունների խողմից իրենց հոր նկատմամբ թույլ տված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 5 խախտում:
«Նա տասը տարուց ավելի ապրում է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Ինքը շատ դաստիարակված, ադեկվատ անձնավորություն է, և ագրեսիվ վարք ցուցաբերելու, ինչ-որ մեկին վնասելու բացարձակ մտադրություն չի ունեցել, ինչը վկայում է իր չփախնելը»:
Հրմշտոցների ու բղավոցների հետ մեկտեղ այս մարդիկ շեշտում էին, որ Լաչինի միջանցքի գերբեռնվածության պատճառով ստիպված են եղել երկար սպասել փրկարարական վարչության աշխատակիցներին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ, Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 56-ամյա Լանգե Ֆրանկը և Nissan-ի վարորդ, 30-ամյա Գրիգոր Միրզախանյանը, նրա ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 35-ամյա Նանա Տարտարաշվիլին և 43-ամյա Թամարա Իլյինիչևնան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
«Չեմ ասում, որ որդուս վիճակը լրիվ կայունացավ, բայց այդ դեղն օգտագործելուց հետո բավականին դրական փոփոխություն եղավ, բայց այս երկու տարի է` մեզ կարծես քյանդրբազի տեղ են դրել, վազեցնում են այստեղից՝ այնտեղ. մի օր գնում ենք նախարարություն, հինգ օր` նախագահի մոտ, բայց ոչ մի բան էլ դուրս չի գալիս: Վիրավորական էլ է, էլի, ոնց որ ձեռ առնեն: Այդ գումարի տարբերությունն ինչքա՞ն է, որ մի դեղ էլ նորմալ չեն տալիս: Բոլոր խնայողությունները նախարարի գրպանն են…»:
Նա ասել է, որ այն ծաղրի է ենթարկելու մեր քաղաքական գործիչներից շատերին: «Ներկայացվելու է, թե ինչ են հանել մեր ժողովրդի գլխին եւ հետո, որպես պատասխան 2 փոքրիկ չարաճճի դերասաններ ինչ են հանում նրանց գլխին»:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը, որոնց օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.15-ին, թիվ 2 բուժմիավորումից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի զույգ ոսկրերի ստորին, երրորդի՝ փակ կոտրվածք, տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ավետիք Թ.-ն:
««Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն էլ ասել է, որ կցանկանար ժամանել Հայաստան, բայց գերծանրաբեռնված է, որովհետև ի թիվս այլ բաների, սկսել է գիրք գրել Հայաստանի ու երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարի ու ներուժի մասին: Սա վկայությունն է նրա, որ մրցանակն աշխատում է այն տրամաբանության մեջ, ինչի համար այն ստեղծվել է»:
Դատապարտյալն իր «դրսի» ընկերների աջակցությամբ ՔԿՀ է բերել մի քանի միլիոն դրամ ընդհանուր արժեք ունեցող բջջային հեռախոսներ և բաժանել դատապարտյալներին։ Սակայն, չհասցնելով գումարները ստանալ և ոչ մեկից, դատապարտյալն իմացել է, որ իրեն տեղափոխում են մեկ այլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ։
Սվաղից ու պիգմենտներից վերցվել են նմուշներ, որոնց բաղադրությունը պարզելու համար լաբորատոր հետազոտություններ կանցկացվեն Իտալիայում:
ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով՝ Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Գյումրու Լաչինի միջանցք կոչվող տարածքն իր հարակից առևտրային տաղավարներով մի շարք խնդիրներ ունի: Հակասանիտարական վիճակը, գնային տատանումները և առկա այլ բացթողումները լուծում են պահանջում:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել-Տիգրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 08.30-ի սահմաններում Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ փորձաքննության եզրակացության մեջ կա «պատահարի հանգամանքներ» գլուխը և հետաքրքրվեց, թե այդ մասում ի՞նչն է նկարագրվում՝ քննիչի որոշման մեջ նկարագարված փաստական հանգամանքնե՞րը, թե՞ փորձագետների կողմից, նրանց նախաձեռնությամբ պարզված հանգամանքները:
Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը:
«Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որևէ խտրականություն »,- շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ և հսկողություն իրականացնել դրանց հետևելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Տիկին Լիչը մասնակցել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական փուլի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետների հետ ամերիկա-բրիտանական փորձագիտական խորհրդատվական խմբի անցկացրած խորհրդակցությունների արդյունքների ամփոփմանը:
Ուսումնական տարին Շնող գյուղի միջնակարգ դպրոցում սկսել են բնականոն հունով:
Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կամո Դ.-ին և 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ին:
Երեւանի «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկային հարող տարածքում, սեպտեմբերի 11-ին, կեսգիշերին մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն: ՀՀ ոստիկանության կողմից 21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
Ալավերդու համար 1 ԲՇՏ-ում արդեն երկու ամիս է՝ աշխատում են առանց պետի:
Սեպտեմբերի 12-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.48-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանամերձ Բերդավանի բնակիչները հաճախ են անհանգստանում ՝ տեսնելով գյուղ մտնող շտապ օգնության մեքենան: Բերդավանի 33-ամյա բնակչուհի Նազելի Աթոյանը սեպտեմբերի 11-ին հերթական անգամ ինքն իրեն վնասել է՝ կտրելով ձեռքի դաստակը: