ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը գայլերի ոհմակը ներխուժել է նույն գյուղի բնակիչ Նորիկ Թաթոյանի անասնագոմ և հոշոտել 20 գլուխ ոչխար:
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում Բերդի հոսպիտալ տեղափոխված 12 զինծառայողների հիմնական մասը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
«Որդիս՝ Հայկ Ներսեսյանը, 4 տարեկան է: Նա առույգ և զարգացած ուղեղով երեխա է, սակայն առաջին քայլերը կատարելու համար Գերմանիայում նշանակված է մեծ ու բարդ վիրահատություն: Միայնակ լինելով, ամեն հնարավորն արել եմ ու կարողացել անհրաժեշտ 60000 Եվրոյից կեսը ձեռք բերել»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր:
«Հավատացեք, որ սյունեցիներն իսկապես ուզում են: Ես իմ հայրենիքի զինվորն եմ, ինչ հանձնարարություն տա երկրի նախագահը, պատրաստ եմ այդ հանձնարարությունը բարձր ձեւով կատարելու: Իսկ նշանակման մասին լուրերը ոչ ուզում եմ հաստատել, ոչ էլ հերքել»:
ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին և բոլոր տղաներին ազատ արձակել, որը կարելի կլինի ընկալել որպես առաջին փոքր քայլ իշխանությունը ժողովրդին հանձնելու գործընթացին:
Խարդախությունների սխեման միշտ նույնն է` վաշխառուների միջնորդները գտնում են ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների, որոնց առաջարկվում է գումարի վաշխառում՝ ամսական բարձր տոկոսադրույքով, միջնորդավճարով և (քաղաքացիների իրավական ապատեղեկատվածության հետևանքով) իբրև գրավ՝ անշարժ գույքի կամ փոքր և միջին ձեռնարկությունների առքուվաճառքի՝ հաճախ ապօրինի պայմանագրի ձևակերպմամբ:
Հացադուլավորները, դիմելով ՀՀ նախագահին, նշում են` «Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահազատազրկման դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ հուսահատությունից դրդված` հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք Ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման և ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։
ՍերոբՏեր-Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ժամերի ընթացքում հայտնաբերել են սեպտեմբերի 20-ին Դիլիջանում 74-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարածին և կնոջ մասին տեղեկություն հաղորդած անձին:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածում (3-րդ կմ) «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ Արտակ Ավետիսյան ծնվ. 1970թ.) 35 UP 818 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա հինգ տուժած:
Երևանում 24-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-23-ին` երեկոյան սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 VV 059, 64 DA 444, 34 MV 682 և «ՎԱԶ-2121» մակնիշի 33 VO 957 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Թոռը գարնանից սկսել էր ապրել տատուն պատկանող` Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատանը: Հայրը շաբաթական նրան գումար է տրամադրել` մոտ 25.000 դրամ` ֆինանսական կարիքների համար: Իսկ տատն էլ թոռան նկատմամբ եղել է հոգատար: Այդուհանդերձ, երիտասարդն ունեցել է խնդիրներ` խաղադրույքների պատճառով:
«Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ոչ միայն իր գործարարի վարկով, այլեւ մանկապղծության մեղադրանքով։ Քաղցկեղով տառապող Սերոբ Տեր–Պողոսյանը Դատապարտյալների հիվանդանոցից էր տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն։
Արմավիրի մարզի 29-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ լինելով ՀՀ քաղաքացի, նախկինում 6 անգամ դատապարտված, «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է կնոջ հետ, թաքցնելով իր ամուսնացած լինելու փաստը, և սուտ խոստումներ տալու` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նրանից դիտավորությամբ մաս-մաս շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 6.700.000 դրամ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաեւ լրագրողական ակտիվ գործունեության համար պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Որտեղ էլ որ ապրեն հայերը, նրանց սրտում անմար է հայրենիքի հանդեպ սիրո կրակը: Այսօր այդ կրակն ավելի վառ պահելու, հայրենիքի հանդեպ օրեցօր ավելի ջերմացող զգացմունքների, ավելի պինդ ձեռքսեղմումի եւ ավելի գործնական քայլերի կարիք կա:
Սիլվա Գալստյանը այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած:
Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման շեմին ենք, երբ մեր Եկեղեցին պիտի կատարի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Պատմական այս հանգրվանում միասնական ոգով արդարության մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, և ազգեր ճանաչեն և դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը:
Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են:
արզվել է, որ «Յամահա» մակնիշի UN 15 AM պետհամարանիշով (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Շ.) մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում: