Երդվյալ Ազատամարտիկների միությունը կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելու համար ունեն հուսալի հզոր քաղաքական թիմ, հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով և ծրագրով և որով էլ հնարավոր կդառձնեն պաշտպանված, բարեկեցիք և բարգավաճ երկրի կառուցումը: Այլ կերպ երկրում տարվող այսօրվա քաղաքականության մեջ ձախողվում է մեր ժողովուրդը, որտեղ չկա հստակ ծրագիր և նպատակ, իսկ եթե կա էլ՝ ապա այն ազգային չէ:
«Երկրորդ գնդակը Զորիկս ստացել է գլխին, ականջի կողմից, դա եղել է մահացու: Երբ սերժանտը՝ Սարգիսը, նկատել է, որ Զորիկն արդեն չկա, ինքը գնացել է նրա կողմը, որ հանկարծ Զորիկի դիակը թշնամին չկարողանա տանել: Հետո ինքն է վիրավորվել նույն զենքից: Զինանոցի վրա «մուխա» տեսակի զենք են նետել ու պայթել է զինանոցը, այրված մասը ընկել է Զորիկիս վրա»:
«Սե՞նց պայմանների ենք դիմացել, էս ի՞նչ ձևա, մի հատ նստեք տեղներդ: Մենք անձրևի տակ էլ ենք կռվել: Սա արևային անձրև է, մի 5 րոպեից կտրվելու է, մի՛ վախեցեք»,- ասել է Գևորգյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի ընթացքում, հասցրել են անզգուշաբար փակված 8 դուռ բացել մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գոյություն ունեն մի շարք միջազգային վարկանիշներ, որոնցից կարևորները երեքն են՝ հաջող-անհաջող պետությունների վարկանիշ, պետությունների գործունակության վարկանիշ և բնակչության բարեկեցության վարկանիշ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Մալիշկա գյուղի բնակիչ Ժ. Ս.-ը (ծնվ. 1946թ.):
Օրեր առաջ Նախախորհրդարանը տեղեկատվություն էր տարածել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողը 2014 թ. սեպտեմբերի 11-ին ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ` օգոստոսի 30-ին մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի բնակարան` նրան բերման ենթարկելու նպատակով, և ոստիկանության ծառայողի պահվածքն ահաբեկել և վիրավորել է Գ. Խչեյանի աղջկան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
2014թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:
Անկախության օրը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:
Այսօրվա ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խԽոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «սառը ցնցուղի» վերաբերյալ հնչեցրած հայտարարության մասին` ասաց. «Թքած, պուճուր-մուճուր հայտարարությունները չեն ազդի մեր տրամադրության վրա»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանի որդու՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանի կալանքը, ով կալանավորվել էր համասեռամոլ տղայի բողքի պատճառով բողքարկել են:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այլևս չի իրականացնում Վերնիսաժի գործի շրջանակներում կալանավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպանույունը:
«Այսօր, ժամը 12:00-ին «Փարավոն» համալիրում հավաքվելու են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» և մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները»:
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի հարևանությամբ գտնվող կանգառը ոստիկանության աշխատակիցներն իրենց համար ավտոկայանատեղի են դարձրել։ Այս հատվածում քաղաքացիները երթուղային տաքսի կանգնեցնելու համար ստիպված մայրուղի են դուրս գալիս։ Կանգառը փակած մեքենաները իրենց կայանելու տեղ չեն թողնում»։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։ Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով արտերկրի հայրենակիցների աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական ճակատներում։
Ենթադրենք, կազմակերպվում է ճաշկերույթ, և նախօրոք հայտարարվում է, որ բոլորը պետք է գան սպիտակ վերնաշապիկով: Գերմանացին կամ կգա այդպիսի վերնաշապիկով, կամ էլ, եթե նման վերնաշապիկ չունի, կամ` եթե այդ պահանջը բանական չի համարում, ընդհանրապես չի գա: Հայը կփորձի հասնել նրան, որ ի՛ր համար, միայն ի՛ր համար բացառություն արվի…
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը:
«Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանն ասել էր, թե կատարվածից շատ զարմացած էր ու չէր կարող պատկերացնել տեղի ունեցածը. «Րաֆֆին հորաքրոջ հետ էր բնակվում: Հայկուշն էլ երեխա չուներ, ամուսնացած չէր: Արթուրն ու Րաֆֆին, իմ տեղեկություններով, կարծես թե մտերիմ են եղել: Գիտեմ, որ նախկինում նրանց միջեւ տարաձանություն չի եղել»:
«Սյունիքի նախկին մարզպետ Լիսկան, ով մեծ ախորժակ ունի նորից որևէ մարզի ֆեոդալ կարգվելու, այս օրերին սեպարատ հանդիպումներ է ունենում տարբեր չինովնիկների հետ: Վերջին օրերին նա փոխել է հանդիպման վայրը և «Մարիոթից» տեղափոխվել «Տրիումֆի» բացօթյա հատված»։
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով ԼՂՀ ոստիկանության ծառայության պաշտոնական կայքին, ցավոք Էրիկ Համբարձումյանը Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու հոգի կալանավորվել են: Նշենք, որ հուլիսի 10-ին Կլիմկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ գործը քննող ԱԱԾ-ն մինչ օրս նրան չի հայտնաբերել: Կատարված չարաշահումների գործով «Ժողովուրդ»-ին նոր հանգամանքներ են հայտնի դարձել:
«Նշանակված փորձաքննությունների արդյունքները մեզ չէին բավարարել, մենք կրկնակին պահանջեցինք: Առաջինը վերաբերվում էր Նունեի հարազատների մատնահետքերին, այսինքն այս փորձաքննությամբ ապացուցվեց, որ մենք ոչ մեկս այդ պահին տանը չենք եղել, հետեւաբար կատարվածի հետ որեւէ առնչություն ունենալ չենք կարող: Երկրորդ փորձաքննությամբ ապացուցվեց, որ սպանողի հագուստի վրայի արյան հետքերը պատկանում են իմ կնոջը: Դեռ կան փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռ չենք ստացել»:
Հարավ-օսիական եղբայրական ժողովուրդն անցել է դեպի անկախություն տանող դժվարին ուղի՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր պատիվն ու ազատությունը: Հարավային Օսիայի փառավոր որդիների ու դստրերի հայրենասիրությունն ու անձնազոհությունն արժանի են ամենաբարձր գնահատանքի: