Հայաստանի ու Հնդկաստանի միջև տեղի է ունեցել պաշտպանության համագործակցության հարցերի շուրջ քննարկում

Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը, քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի կազմակերպչական հարցեր:

Դեսպանության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ շփումների ակտիվ շարունակականության ապահովման, փոխգործակցության զարգացման և ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների խորացման ուղղություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31