«Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով հալածանք սկսել Արցախի հերոսների դեմ, արշավ սկսել Հայ Եկեղեցու ու Վեհափառի դեմ. շարքը երկար է…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Գործող ռեժիմի անդամներ, հակահայ ադրբեջանական թեզերը տիրաժավորել ու կյանքի է կոչել ՔՊ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ։

Ռեժիմի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, պնդում են, որ ընդդիմությունը տիրաժավորել է հակահայ ու ադրբեջանական նարատիվներ։

Այստեղ են ասել՝ սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում։

Իսկ իրականում ամեն բան շատ պարզ է։

Ո՞վ է Ալիևի պահանջից հետո ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։

ՔՊ-ի առաջնորդը։

Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով հալածանք սկսել Արցախի հերոսների ու ազգային ուժերի դեմ։

Իշխող ռեժիմը։

Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով համաձայնվել կազմալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Իշխող կառավարիչները։

Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խոսքից հետո արշավ սկսել Հայ Եկեղեցու ու Վեհափառի դեմ։

Գործող ռեժիմն ու նրա կառավարիչը։

Ո՞վ և ովքե՞ր են, հետևելով թուրք-ադրբեջանական խոսույթին, հրաժարվել Հայոց պահանջասիրությունից։

Գործող ռեժիմի ներկայացուցիչները։

Շարքը երկար է…

Փաստերն ավելի խոսուն են, իսկ փաատերը արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31