Բաժիններ՝

Մարոկկոյից Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ ավելի քան 140 միգրանտ է մահացել. ԶԼՄ

Մարոկկոյից իսպանական Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ 141 միգրանտ է մահացել։ Այս մասին հայտնում է «Cadena SER» ռադիոկայանը։

«Անցած շաբաթ առնվազն 141 մարդ է մահացել Սեուտայի Տարախալում գրանցված ողբերգության հետևանքով, որը տեղի է ունեցել սահմանը հատած միգրանտների մասշտաբային ներհոսքից հետո»,- նշում է ռադիոկայանը։

78 մարմին հայտնաբերվել է սահմանի իսպանական կողմում, իսկ 63-ը՝ Մարոկկոյի։

«Մահացածների մեծ մասը 20-ից 30 տարեկան են, հիմնականում` մարոկկացիներ, թեև կան նաև Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրների մի քանի ներկայացուցիչներ», — հավելում է լրատվամիջոցը։

Վերջին օրերին Սեուտան բախվել է միգրանտների զանգվածային հոսքի։ Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ տասնյակհազարավոր մարդիկ ապօրինի հատել են սահմանը և ներթափանցել անկլավի տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31