Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Կրկին արթնանում ենք Ուկրաինայի ուղղությամբ օդային հարձակումների միջոցով Ռուսաստանի իրականացրած սարսափելի ոճրագործությունների մասին նորություններով։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար»,- գրել է Լայենը։

Նախագահը նշել է, որ ռուսական սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրո հանձնվելու է Ուկրաինային։

«Եվ մենք օգտագործում ենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված հասույթը՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ Մենք դրանցից ևս 1,4 միլիարդ եվրո ենք հասանելի դարձնում Ուկրաինայի համար։ Սա նպաստելու է Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ Ուկրաինայի շարունակական դիմադրությանը»,- գրել է Լայենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31