Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, փակել են Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի հատվածը՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաննների, որոնց սեպտեմբերի 20-ին դաժանաբար ծեծի են ենթարկել:
ՀԿԵ-ից տեղեկացնում են, որ աճում է նաև տոմսերի ինտերնետ վաճառքի ցուցանիշները՝ հունիսի 15-ից վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 478 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշները:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
2014-ին, կառավարության 5-րդ հրատապ ծրագրով, Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից մոտ 350 մլն դրամ տրամադրվեց Գյումրու երեք՝ Շիրակացի, Պռոշյան եւ Գորկու փողոցների ասֆալտապատման համար:
Մեղադրողն ասաց, որ նախաքննական մարմնի, ինչպես նաև դատարանի վրա անօրինական ազդեցություններ չեն եղել և չէին էլ կարող լինել. «Ուղղակի ենթադրել, որ այդպիսիք եղել են, անհեթեթ է»: «Ես չեմ կարծում, որ պարոն Կոստանյանը և նախարարը կարող են դատավորի վրա ազդեցություն ունենալ: Չեմ կարծում: Դա ուղղակի հանելուկ է ու չգիտեմ՝ ինչ է»,- շարունակեց նա:
«Տարիներ շարունակ դասավանդել ենք անմխիթար պայմաններում: Փառք Աստծո, այսօրվա սերունդը լավ պայմաններում կուսանի»:
Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տների հատվածը, որ էնգելսեցիները Սարի թաղ են կոչում, հենց սարի ճակատագրին է արժանացել: Քաղաքի թաղամասին հատուկ պայմաններն այստեղ բացակայում են:
«Ես կարծում եմ` գրականության մեջ հատկապես զգայական ֆոն ստեղծվեց ցանկությունների, հոխորտանքների ու անգամ հայհոյանքների մակարդակով: Դա առաջին փուլն էր, և հիմա մենք` որպես և՛ Հայաստան պետություն, և՛ սփյուռք, ավելի համահավաք և խելացի մոտեցում ենք ցուցաբերում: Իրավական այս գործընթացներն ավելի ճիշտ ուղի են: Ինձ թվում է` այստեղ ոչ թե հողերի պահանջատիրություն է, այլ նրանք պարտավոր են իրենց քաղաքացիների հանդեպ կատարած ոճրի համար պատասխան տալ: Այս հարցը պիտի անպայման քննարկվի»:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները:
Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
Մենք՝ ներքոստորագրյալներս, ողջունելով համաժողովի կազմակերպիչների դատապարտող գնահատականները կատարվածին, այնուամենայնիվ հերթական անգամ հարկ ենք համարում նշել, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, եւ դրան պետք է հետեւի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը։
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացվել է:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակեց ներկայացնել իր բողոքը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մ. Խորենացու փողոցի 49 շենքի մի բնակարանից գողացել են չհրկիզվող պահարանը:
Սեպտեմբերի 21-ի կեսգիշերին Հյուսիսային պողոտայում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանի մոտ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ՝ 29-30 տարեկան երիտասարդների միջեւ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 2, գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Ներսիսյանը, 2014թ. մարտի 19-ին, հեռախոսով պայմանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Նարեկ Մամիկոնյանի հետ` կաշառք տալու պայմանով վերջինիս միջոցով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցի շուրջ:
Սեպտեմբերի 22-23-ին , 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հայտարարությամբ օրերս հանդես է եկել Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ բողոքի ակցիաներ կկազմակերպեն։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 20-ին, ժամը 10.30-ին, Մասիս քաղաքի Նոր թաղամասի 33 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արա Ս.-ին:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց «Հրապարակ» օրաթերթի և ilur.am կայքի բողոքը: Դատարանի որոշմամբ՝ օրինական ուժի մեջ թողնվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով լրատվամիջոցներին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
«Ցանկացած մարդու կորստի դեպքում, եթե անգամ այդ մարդը մահացել է իր մահով, իր հարազատները մեղավոր են ման գալու: Դա մարդու հոգեբանությունն է: Դա ես էլ եմ զգացել, ու ցանկացած մարդ, ով կորցրել է գոնե մեկ հարազատի: Ուղղակի այդ մարդը պետք է ոչ թե կրակի վրա յուղ լցներ, այլ այդ մարդկանց պետք է բացատրեր, որ այդպես չի եղել, սենց է եղել»,- հայտարարեց Դավիթ Խաչատրյանը:
Ըստ տեղեկությունների՝ Վարդենիսի ոստիկանությունն արդեն գիտի հանցագործությունը կատարած այդ անձանց ինքնությունը, սակայն մինչ այս պահը չի հայտնաբերել նրանց:
Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Պրոբլեմները տարանջատվում են 2 խմբի՝ տեղային լուծում պահանջող (մասնավոր դեպք, երբ ոտնահարվել է կոնկրետ սպառողի իրավունքը) և համակարգային (պրոբլեմը տարածվում է բոլոր սպառողների վրա): Տեղային լուծում պահանջող խնդիրներին տրվել է համապատասխան խորհրդատվություն, ինչի շնորհիվ սպառողը կարողացել է պաշտպանել սեփական իրավունքները:
«Մեղավորը լինում է պետությունը, ժողովուրդը մեղավոր չի լինում: Եթե մենք հակառակը մտածենք, ուրեմն՝ ավելի լավ է` որևէ միջազգային դատարան չմտնենք, այդ փաստարկներով մենք պարտված ենք լինելու ի սկզբանե: Մի բան էլ կա. մենք սովոր ենք մեղադրելու այն հայերին, որոնք գնում են Թուրքիայում աշխատելու, ապրելու, բայց մոռանում ենք, որ մարդիկ գնում են իրենց հայրենիք ի վերջո: Չէ՞ որ այդպես է հայրենք ստեղծվում: Եթե այնտեղ չլինի սեփականություն ու բնակչություն, մնացածը դեմագոգիայի հարց է»:
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է: