Հայաստանում ընտրական տեղամասեր կբացվեն՝ ՌԴ Պետդումայի ընտրություններում քվեարկելու համար

2026 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների ընտրություններին քվեարկելու համար Հայաստանի տարածքում ընտրական տեղամասեր են ձևավորվել: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

«Դրանց թվում են՝

թիվ 8026-ը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը (ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., տուն 13/3),

թիվ 8031-ը՝ Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում (ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի փող., տուն 1):

Քվեարկությանը կարող են մասնակցել Հանրապետությունում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացած կլինի քվեարկության օրը»,- նշված է հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31