Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռшզմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռшզմականացման․ Կիմ Չեն Ընի քույր

Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռազմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռազմականացման, հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ և հյուսիսկորեացի առաջնորդի քույր Կիմ Յո Ջոնգը:

«Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա Ճապոնիայի ռազմական էվոլյուցիայի գործընթացը, որը կարող է լուրջ սպառնալիք լինել ԿԺԴՀ-ի անվտանգության համար», – ասվում է Կիմ Յո Ջոնգի հայտարարության մեջ:

Կիմ Չեն Ընի քույրը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Ճապոնիան Խաղաղ օվկիանոսում անցկացրել է «Tomahawk» հեռահար թևավոր հրթիռների փորձնական արձակում, իսկ մայիսին մասնակցել է ԱՄՆ-ի գլխավորած համատեղ ռազմական զորավարժություններին Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսային ափամերձ շրջանում:

«ԿԺԴՀ զինված ուժերն ու ռազմական ղեկավարությունը կմշակեն լրացուցիչ ռազմական տարբերակներ՝ Ճապոնիայի ձևափոխման հետ կապված»,- նշել է նա:

Կիմ Յո Ջոնգը հավելել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ի օգնությամբ արագացնում է վերածումը ռազմական պետության:

«ԱՄՆ-ը սպառնում է Ռուսաստանի ռազմավարական տարածքին և խախտում է խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում Եվրոպայում ՆԱՏՕ-ի օգնությամբ, ինչպես նաև լուրջ խախտում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակաիմպերիալիստական և ինքնիշխան երկրների անվտանգային շահերը՝ որպես հարվածային ջոկատ օգտագործելով իր հպատակներին, ներառյալ Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը»,- հայտարարել է Կիմ Յո Ջոնգը։

Կիմ Չեն Ընի քույրը նաև կոչ է արել միջազգային հանրությանը թույլ չտալ Ճապոնիայի վերածումը ռազմական տերության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31