Բաժիններ՝

Հայաստանը նշում է լույսի միջազգային տարին

2015թ․ UNESCO-ն ճանաչել է Լույսի միջազգային տարի: Լույսի միջազգային տարին համընդհանուր նախաձեռնություն է, այն նպատակաուղղված է մարդկությանն իրազեկելու լույսի և տեսողական տեխնոլոգիաների կարևորությունն իրենց կյանքում, ապագայի և հասարակության զարգացման հարցում։ Լույսի միջազգային տարին կազմված կլինի համակարգված գործունեությամբ՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային հարթակներում:

Ծրագիրը ներառում է ավելի քան 100 գործընկեր 85 երկրից, այդ թվում են գիտական հանրությունները, թանգարանները, համալսարանները և այլ կազմակերպություններ:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց աշխարհից տարբերվել և յուրովի նշել Լույսի միջազգային տարին՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով 6.93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:

erkir

Հիշեցնենք, որ գիտության բոլոր ոլորտները կամ հիմնված են, կամ էլ առնչվում են լույսի տեսությանը, լույսը հիմնական ազդակներից է Տիեզերքը և մեզ շրջապատող աշխարհը հասկանալու համար։ Այն միջոց է, որով մարդիկ տեսնում են իրենք իրենց, միմյանց և իրենց տեղը Տիեզերքում։ Լույսը մշակույթի և արվեստի էական մասն է կազմում և համարվում է աշխարհի միավորիչ խորհրդանիշը։ Լույսի միջազգային տարին հրաշալի միջոց է մարդկանց լայն զանգվածներին տեղեկացնելու լույսի գլխավոր դերը մեր ներկայում և ապագայում։

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս