Բաժիններ՝

«Россия 24»-ին հայազգի լրագրողին զգուշացրել են որպես հայը՝ հային. «Այստեղ մայդան չկա ու չի կարա լինի»

«Ոչ թալանին»՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիաների և հանրահավաքների մասնակիցերին զայրացրել էր ազգությամբ հայ լրագրող, «Россия 24» հեռուստաընկերությունը ներկայացնող Վիտալի Հարությունյանի` Երևանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող ռեպորտաժը:

Հանրահավաքի մասնակիցները նրան մեղադրում են փաստերն աղավաղելու և ընդդեմ Հայաստանի գործելու մեջ: Հանրահավաքի մասնակից-ակտիվիստները Վ. Հարությունյանին հանդիպել և քննարկել են նրա կողմնակալ ռեպորտաժները: Լրագրողի համոզմամբ՝ ինքը պրոֆեսիոնալ լրագրող է և միայն փաստերն է արձանագրել:

«Այստեղ մայդան չկա ու չի կարա լինել, սխալ մեկնաբանություններ այլևս մի արա, ես քեզ դիմում եմ որպես հայը՝ հային»,-ասել է ակտիվիստներից մեկը նրա հետ առանձնազրույցում: Դիտեք զրույցը տեսանութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930