Երևանյան պիկետի մասնակիցների տրամադրությունը բարձր է. BBC Russian-ի անդրադարձը

Երևանի կենտրոնում ցուցարարները հայտարարել են շուրջօրյա պիկետի անցկացման մասին մինչև չկատարվի իրենց գլխավոր պահանջը՝ Հայաստանում չեղյալ հայտարարվի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Պիկետի մասնակիցների տրամադրությունը, ովքեր մնում են Երևանի կենտրոնի Բաղրամյան պողոտայում, բարձր է: Երիտասարդների խումբը պարում էր հայկական պարեր, հավաքվածները ծափահարում էին, ակցիայի մասնակիցներին ջուր էին բաժանում»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ծառայությունը զրուցել է ակցիայի մասնակիցներից Վաղինակ Շուշանյանի հետ, ով ասել է, թե իրենք չեն ցանկանում բռնություն ու կռիվ, այլ պարզապես ուզում են, որ «նվազեցնեն էլեկտրաէներգիայի սակագինը»:

kcia1
Նշվում է, որ անցած շաբաթ, անտեսելով հասարակական վրդովմունքը, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը ավելի քան 16%-ով:

Հաղորդվում է, որ ցուցարարների շարքում հայտնվել են նաև Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, սակայն ցուցարարները նշում են, որ իրենց պահանջները քաղաքական չեն:

Որոշ ցուցարարարներ հայտնել են, որ իրենց ակցիայի են որոշել գալ հունիսի 23-ին ցուցարարներին Բաղրամյան պողոտայից բռնությամբ հեռացնելուց հետո:

akcia7456

akcia456

akcia12

Տեսանյութեր

Լրահոս