Բաժիններ՝

Ի՞նչ աուդիտի մասին է խոսքը, երբ ատոմակայանից գեներալների օբյեկտների համար «լևի» հոսանքի գիծ կա անցկացված

«Հետք» կայքի խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀԷՑ-ում միջազգային աուդիտ նախաձեռնելու մասին հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարդացի Սերժ Սարգսյանի ելույթը: Նորից աուդիտի գաղափարն է հիմնական մեխը:

ՀԷՑ-ում, ինչպես օրենքն է պահանջում, ամեն տարի աուդիտ է անցկացվում: Բոլոր տարիների աուդիտներն իրականացրել են աշխարհում հայտնի կազմակերպությունները, ոչինչ չեն հայտնաբերել: Աուդիտ իրականացնողը ոչինչ չհայտնաբերելու հրահանգ է ստացել և կատարել հրահանգը:

Եթե նա փորձի ինչ–որ բան հայտնաբերել, հաջորդ անգամ պատվեր չի ստանա: Գոյացված պարտքերը փակելու մի ճանապարհ կա` թալանածը հետ բերել: Սա կարող է նախադեպ դառնա նաև, պատժելու և գողացածը հետ բերելու նախադեպ: Երկրում փոփոխություններն այդպիսի քայլերից են սկսվում` բոլորին տեսանելի քայլերից: Ի՞նչ աուդիտի մասին է խոսքը, երբ ատոմակայանից «լևի» հոսանքի գիծ կա անցկացված և գեներալների օբյեկտներն են սնուցում: Սրա մասին հո տեղյակ են այդ համակարգի բոլոր աշխատողները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս