ՖԻՖԱ-ն ներողություն է խնդրել վիճահարույց նախաձեռնության համար, Ինֆանտինոն պահպանել է պաշտոնը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն կշարունակի պաշտոնավարել՝ չնայած միջազգային մրցաշարերի մասնակի մասնավորեցման ծրագրի պատճառով հնչած քննադատություններին։ Այդ որոշումը կայացվել է Ռաբաթում կայացած ՖԻՖԱ-ի վարչության արտահերթ նիստում։
Հանդիպման ավարտին հրապարակված հայտարարության համաձայն՝ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրյոմն ու վարչության անդամները աջակցություն են հայտնել Ինֆանտինոյին։ Միաժամանակ կազմակերպությունը ներողություն է խնդրել «թույլ տրված սխալների» համար և խոստացել ապագայում չկրկնել դրանք։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն մեղադրել էր ՖԻՖԱ-ի ղեկավարությանը ոչ թափանցիկ գործարքներ փորձելու մեջ՝ հայտարարելով, որ այն կորցրել է եվրոպական ֆուտբոլային կառույցների վստահությունը։
Ինֆանտինոյի առաջարկը նախատեսում էր մասնավոր ներդրողներին վաճառել աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի այլ մրցաշարերի իրավունքների մի մասը։ Ծրագիրը լայն քննադատության արժանացավ, և օգոստոսի 1-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ հրաժարվում է այն իրականացնելուց։

