Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք պատրաստ կլինենք գազ մատակարարել նաև Ուկրաինային, եթե նման անհրաժեշտություն առաջանա», – ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը վաղուց է ներկա ուկրաինական շուկայում, շարունակում է ակտիվորեն աշխատել այդ երկրում և լայնամասշտաբ ծրագրեր ունի էներգետիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Մեկ այլ հեռանկարային ուղղություն, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, կարող է դառնալ ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործումը ավելի լայն տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։

«Մենք դա դիտարկում ենք որպես մեր ապագա համագործակցության շատ հեռանկարային ուղղություն», – հավելել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31