Մոսկվայում բերման են ենթարկել «օրենքով գողի» և 5 քրեական հեղինակությունների
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Մոսկվայի արևմուտքում մայրաքաղաքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանխել են հանցաշխարհի լիդերների հանդիպումը։
Большая Филевская փողոցի վրա գտնվող հյուրանոցում անցկացված ոստիկանական գործողության արդյունքում բերման են ենթարկվել 6 հոգի՝ 54-ամյա «օրենքով գող» Նուգզար Տորչինավայի գլխավորությամբ (մականունը՝ Տորչիկ)։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի հերոին տեսակի թմրանյութ (ավելի քան 3 գրամ), ինչի համար քրեական հեղինակությանը սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Նախկինում բազմիցս դատապարտված Տորչինավան վերջին անգամ նույնատիպ հանցագործության համար դատապարտվել է 2007 թվականին՝ 7 տարի ազատազրկման։