Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադադի հետ քննարկել է Երևանի ու Բեյրութի միջև հարաբերություններն ու դրանց հետագա զարգացման ուղիները։

Այս մասին հաղորդագրություն է տարածվել Լիբանանի նախագահի «Ֆեյսբուք»-ի էջում։Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև լիբանանյան համայնքի դերին ու նրա ներդրմանը Լիբանանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման գործում։

«Հանրապետության նախագահն ու դեսպան Հադադը նաև անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից ստացված հրավերին՝ մասնակցելու հոկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին (Leaders’ Summit), որը կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31