Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար` Տավուշի մարզում. կա զոհ

Հունիսի 28-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել , որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի գետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Կ.-ի դին և ուղևոր՝ 1985 թ. ծնված Հ. Կ.-ին, ով տեղափոխել է Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Կ.-ի դին:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ուղղել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս