Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթը

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ընդգրկել է վեց լցանավ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում է Բրիտանիայի ֆինանսական պատժամիջոցների իրականացման վարչության (OFSI) հաղորդագրությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև հեղուկացված բնական գազի փոխադրման Arctic Express լցանավը և Perseas, Torvian, Asteras, Visund և Zenturo նավթի լցանավերը։

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաև Ozon բանկի և ևս հինգ վարկային կազմակերպությունների նկատմամբ՝ Ռոսէքսիմբանկի, «Центр-инвест» բանկի, «Ռեալիստ» բանկի, «Ստավր» բանկի և «Տելեպորտ» բանկի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31