Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի ոճն է հարցերը հետաձգել և լուծումներ չտալ. Նիկոլ Փաշինյան. armlur.am

 armlur.am-ը գրում է.  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հայտարարությանը ծանոթանալուց հետո Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ հանդիպմանը նշեց.

«Քաղաքացիական շարժումն ինքը պետք է ձևակերպի և ասի իր վերաբերմունքը հայտարարության վերաբերյալ: Կենդանի պատը այստեղ է, համենայնդեպս, իմ մասով կարող եմ ասել դա: Ոչ բռնությանը կարգախոսը շարունակում է գործել: Քանի դեռ քաղաքացիական շարժումը կլինի այստեղ, ես ինքս կլինեմ այստեղ»:

Պատգամավորը հրաժարվեց իր կարծիքը հայտնել շարժման ընթացքի վերաբերյալ.

«Չեմ անելու որևէ մեկնաբանություն, որն ուղղակի կամ անուղղակի կկանխորոշի կամ ներքին բովանդակություն կունենա շարժման անելիքները որոշելու վերաբերյալ: Իմ անձնական դիրքորոշումը կարող եմ հայտնել Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ: Ես քաղաքացիական շարժման անունից իրավասություն չունեմ հայտարարություն անելու: Առաջին արձագանքն այնպիսին էր, որ նմանացրի Մարտի 1-ի հետաքննության հետ կապված հայտարարությանը:

Ս. Սարգսյանը իրավապահներին ևս մեկ անգամ հորդորեց քննել Մարտի 1-ի գործը: Թե ինչ արդյունք է տվել դա, հիմա գիտենք: Ասում է, որ համոզված է, որ էլ.էներգիայի սակագինը բարձրացնելու որոշման չեղյալ հայտարարելը կունենա աղետալի հետևանքներ, ասում է` կառավարությունը աուդիտի ընթացքում իր վրա կվերցնի այդ բեռը. հարց է առաջանում` որտեղից պետք է վերցնի: Ստացվում է` քաղաքացիները մի գրպանից չեն վճարի, մյուսից կվճարեն… Ասում է` հիմա հարցը չքննենք, քննենք հետո: Առաջարկում է հետաձգել հարցի քննարկումը և առաջարկում է անուղղակի կերպով վճարել»:

Հարցին, թե որքանով կազդի նախագահի հայտարարությունը հավաքվածների վրա, Ն. Փաշինյանը նշեց.

«Եթե դուք նախագահ ասելով նկատի ունեք Սերժ Սարգսյանին, ես չեմ ճանաչում նախագահ Սերժ Սարգսանին: Որքանով հայտարարությունը կազդի, թույլ տվեք չմեկնաբանեմ: Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի քաղաքացիական շարժումը»:

Հարցին` ընդունված որոշումը ինչի արդյունք էր, պատգամավորը նշեց.

«Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց և ասեց, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, նախկինում էլ ՀՀԿ-ականները ասում էին, որ պետք է համակերպվել: Հիմա այլ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն չկա: Սերժ Սարգսյանի ոճն է հարցերը հետաձգել և լուծումներ չտալ: Այդ աշխատանքն է, որ այդ ոլորտում բերել է այսպիսի իրավիճակի: Ահազանգեր եղել են, իշխանություններն իմացել են, թե ինչ է կատարվում էներգետիկ ոլորտում: Ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս