Ադրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին

Ֆահրեդդին Իսմայիլովը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրջորեն քննարկել են ոչ միայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի գործունեությունը կասեցնելու, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, թե ԵԽԽՎ-ն շարունակում է Ադրբեջանի նկատմամբ առաջադրել «անընդունելի և վերջնագրային պահանջներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31