
Նախիջևանի սահմանին հակառակորդի կրակոցներից նաև վիրավորներ կան. news.am

Նախիջևանի հետ սահմանին հունիսի 25-26-ին հակառակորդի կրակոցից երկու զինծառայող է վիրավորվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ երկու վիրավորներն էլ պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակն արդեն կայուն է: Զինծառայողները գտնվում են Սիսիանի հոսպիտալում, ավելի վաղ վիրահատել են:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս հատվածում մոտ մեկ տարի է՝ հակառակորդը չէր խախտել հրադադարի ռեժիմը, բայց միեւնույն ժամանակ, սադրանքները ինչ-որ առումով ընկալելի են, քանի որ Բաքվում ավարտվում են եվրոպական խաղերը: «Հակառակորդի գործողությունները անպատիժ չեն մնա»,-ասաց ՊՆ խոսնակը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: