Բաժիններ՝

Նոր հարսանիք Բաղրամյան պողոտայում. Հարսն ու փեսան խոստացան այսօր ժամը 18:00-ին դարձյալ լինել ժողովրդի կողքին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Ամուսնացան ՀՀ քաղաքացիներ Աննա Դավթյանը եւ Սուրեն Սահակյանը: Հարսանեկան շորերով ու պաստառներով նրանք հիմա Բաղրամյան պողոտայում են: Սուրեն Սահակյանի ձեռքին եղած պաստառին գրված է. «Պարտքերը՝ Բիբինին», իսկ հարսն ունի պահած հետեւյալ մակագրությամբ պաստառ. «ՀԷՑ-ը ժողովրդին»:

Զույգը նշեց, որ պսակադրությունը երկու օրից է, իսկ այսօր օրինականացման գործընթացն է, ուստի նրանք այսօր երեկոյան կլինեն Բաղրամյան պողոտայում:

Հարսն ու փեսան քաղցրավենիքներ են բաժանել ՀՀ քաղաքացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս