Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:
Պարզվում է` Գրիշա Մանուկյանը և իր ազգական Մյասնիկ Մանուկյանի որդիները 2-3 տարի զբաղվել են Վարդենիսի տարածաշրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքից հանքանյութի գողությամբ: Այս «բիզնեսը», սակայն, նրանց ոչ թե մտերմացրել, այլ հակառակը` թշնամացրել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշումով կասեցվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
Կարեւորելով քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին, նաեւ երկխոսության միջավայրի ձեւավորումը՝ հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները եւ քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Արկադի Վարդանյանը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ և ստանալ դեղորայքային բուժում:
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և կատարվում է նախաքննություն»:
«Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրընկալությունը: Մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- ասաց նա:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց դռնփակ դատական նիստ:
Կարեն Պետրոսյանի հոգեհացի ավարտից հետո, ժամը 16-ից մինչեւ 17-ը, ազերի դիպուկահարը կրակել է գյուղի անասնապահի վրա: Անասնապահը ստիպված թաքնվել է Չինարիի ծայրին գտնվող Ֆելիքս Մակարյանի տանը:
2014 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:05-ին, ՀՀ ոստիկանության բուժվարչության Ավանի հոսպիտալից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի ձախ քունքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1959 թվականի ծնված Լևոն Ավետիսյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
«Միջազգային տեղեկատվական ակադեմիա Միացյալ ազգերի տնտեսական եւ սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա:
«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար հոկտեմբերն առավելապես հարուստ է լինելու մշակութային միջոցառումներով: Մասնավորաբար Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ արդեն լույս է տեսել «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» հանրագիտարանային ժողովածուն, որն ամփոփում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը 300-ից ավելի հանրահայտ գրողների, պատմիչների, արվեստագետների, դիվանագետների, ճանապարհորդների, ռազմական, պետական ու քաղաքական գործիչների վկայությունները, բնութագրումները, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն և ապօրինի կերպով զենք կրելը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 03.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 34 OV 086 պ/հ և «Օպել» մակնիշի 51 LL 001 պ/հ ավտոմեքենաները: Ա. Ն.-ն (ծնվ. 1963 թ.) տեղում մահացել է:
Մասնավորապես` տղամարդը պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի կարիքների համար գնել 2 միավոր «Մոտոբլոկ» տեսակի գյուղնշանակության տենիկա, որի համար պետք է փոխանցվեր 1.320.000 դրամ: Արդյունքում` գյուղտեխնիկան վերցրել է, սակայն գումարը մինչ օրս չի փոխանցել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1974 թ.), ուղևորներ Կ. Ա.-ն (ծնվ. 1985 թ.) և Մ. Թ.-ն տեղափողվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
«Եթե գաղտնիք չէ՝ կարո՞ք եք հրապարակել հանրահավաքի մասնակիցների թիվը» հարցին Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Իհարկե՝ գաղտնիք չէ, ոստիկանությունն այդ օրն ապահովել է հասարակական կարգը և 16 000 մասնակցի անվտանգությունը»:
Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերության հարցազրույցում խոսել է իշխանությունների նկատմամբ հարգանքի եւ բարեգործության մասին:
Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ չնայած գնումների գործընթացի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետևողական աշխատանքի և պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ:
Մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում, Մհեր Մկրտչյան փողոցում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ոստիկանության հոսպիտալ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Վահագն» առողջարանի մոտակայքում ավտոմեքենան թեքվել է. առկա է կողաշրջվելու վտանգ: