Բաժիններ՝

Արկադի Վարդանյանը մնում է բժիշկների հսկողության տակ. «Փաստինֆո»

Արկադի Վարդանյանը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ և ստանալ դեղորայքային բուժում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արդարադատության նախարարության ՔԿ վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք` արդեն շուրջ մեկ տարի պատիժը կրող Արկադի Վարդանյանը սեպտեմբերի 19-ին առողջական վիճակի վատացման արդյունքում տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ համապատասխան բուժում ստանալուց հետո հոկտեմբերի 8-ին տեղափոխվել էր «Վանաձոր» ՔԿՀ:

Հիշեցնենք նաև, որ Արկադի Վարդանյանը 2013թ դատարանի կայացրած որոշմամբ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

Դատարանի դատավճռով՝ Արկադի Վարդանյանը շահադիտական դրդումներով օժանդակել է իր ընկերոջ` Արսեն Ավետյանի հոր սպանության նախապատրաստությանը:

Ըստ գործի նյութերի՝ Արսեն Ավետյանը որոշել է սպանել հորը, երբ պարզել է, որ նա իրեն ու իր որդուն հանել է առանձնատան հաշվառումից:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս