
Նոր կայք՝ դատապարտյալների եւ կալանավորված անձանց հարազատների համար

Հոկտեմբերի 14-ից գործարկվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը` www.ced.am
Կարեւորելով քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին, նաեւ երկխոսության միջավայրի ձեւավորումը՝ հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները եւ քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Մասնավորապես, կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի դատապարտյալների եւ կալանավորված անձանց հարազատներին:
Հարգանքով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ,
գեներալ-մայոր Արթուր Օսիկյան