«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի` «Սասի Արտակի» ավտոմեքենաներից մեկի վրա փակցված է 058 ՕՕ 01 համարանիշը:
Հայաստանի ՊՆ-ն բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել մայիսի 9-ին ռուս գեներալների հրամանատարության ներքո Երեւանում եւ Գյումրիում շքերթներ անելու մասին ռուսական կողմից հնչող հայտարարությունների պատճառով:
Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում:
Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ապրիլի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ին:
20.000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյանի վերաբերյալ գործը կքննվի այն դատարանում, որտեղ նա աշխատել է: Քրեական գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են ID և բանկային քարտեր և 18.000 դրամ:
«Բայց միևնույն է՝ քարտ են տվել, վայենկոմատ կանչել, չգիտեմ՝ ինչ ա կատարվում։ Մայիսի 30-ին կասեն՝ տանո՞ւմ են բանակ, թե՞ ոչ։ Չգիտենք՝ իրանց ուզածն ինչ ա, ի վիճակի չենք»:
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները:
Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողների «սև ցուցակում» հայտնված ավելի քան 40 հազար հայերից մեկը՝ 41-ամյա Տիգրանը, այսօր Խորենացի փողոցում թղթախաղ էր խաղում ու պատմում Կրասնոդարում անցած տարվա իր աշխատանքի մասին:
Ապօրինի զրկել էին ազատությունից, ծեծի ենթարկել և ստիպել պարտավորագիր գրել:
36-ամյա Ա.Նախչվանյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ապրիլի 14-ին Երևանում Վլադիմիր Սպիվակովի ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին համերգի ավարտին խմբավարի ելույթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ոստիկանության բերման ենթարկված երիտասարդների մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել:
168.am-ի հետ զրույցում Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանի դուստրը՝ հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը, ասաց, որ սա թաղամասի ամենալավ հողատարածքներից է: Նա նշեց, որ այս թաղամասում մի քանի դեսպաններ են ապրելու, իսկ թե ովքեր են արդեն ապրում այնտեղ՝ բացի իրենցից, մեր զրուցակիցը չհստակեցրեց՝ ասելով, որ դա գաղտնիք է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակվող` պարենային խանութներում գյուղական համայնքների սեփական տնտեսություններում արտադրված ձվամթերքի որակի վերահսկման ծրագրի համաձայն, բոլոր այն տնտեսվարողները, սեփական արտադրանք հանդիսացող ձվամթերքը կկարողանան խանութներում վաճառել միայն լաբորատոր փորձաքննություն անցնելուց և համապատասխան պիտանելիության ժամկետը մակնշելուց հետո:
Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնության ապահովման, կարողութունների զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը։
Մեր երկրում ընդունված և սահմանադրորեն ամրագրված են մարդու իրավունքների իրացման և վեճերի լուծման այնպիսի նորմեր, որոնք գոյություն ունեն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Դրանց կենսագործումը վերապահված է ընտրական և արդարադատության ինստիտուտներին։ Սակայն, արդեն երկար ժամանակ է, ինչ հանրության զգալի մի հատվածը համոզված է, որ այդ ինստիտուտները կաթվածահար են եղել և երկրում չեն կարող ապահովել քաղաքացիական փոխհամաձայնությունը։ Խորանում է նաև այն համոզվածությունը, որ գործող վարչախումբն իրերի այս դրությունը փոխելու որևէ ցանկություն չունի։
Վերաքննիչ դատարանն այսօր քննարկել է «Նուբարաշեն» քրեակատարողան հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) պաշտպանների բողոքները: Նրանք բողոքարկել էին դատարանի որոշումը, որով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքում հայտնաբերել են բնական հյութի մեջ խառնված սպիտակ փոշենման զանգված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
Ապրիլի 16-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին` օրվա երկրերդ կեսին, 20-ին` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության կրթահամալիրում բացվեց մինի ֆուտբոլային դաշտ, որի բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
12 տարի առաջ կատարված գողությունը բացահայտվեց:
2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպով պահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Գյումրիում մարտի 7-ի երեկոյան հնչած կրակոցների գործով մեղադրյալներից Հովհաննես Տոնոյանն ու Համլետ Գևորգյանն ազատ են արձակվել: Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հովհաննես Տոնոյանին նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ և նրան ազատ են արձակել՝ առանց գրավի կիրառման:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Ոչ մեկը, առավել եւս ես, ցանկություն չունեմ նվազեցնելու այդ իրադարձության արժեքը, բայց այդ իրադարձությունը կարող էր տեղի ունենալ 1965թ, 1975թ. 1985թ, 1995թ,. 2005թ….մենք հարյուր տարի ուշացել ենք, եթե ոչ 100 տարի, 50 տարի ուշացել ենք: Ինչո՞ւ պիտի այս պատարագը տեղի ունենար 100 տարի հետո, այն կարող էր տեղի ուեննալ 50 տարի առաջ: