Բաժիններ՝

Վթար՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Հունիսի 29-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21099» մակնիշի 34QR469 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ ՝ 1974թ. ծնված Վ. Զ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս