Բաժիններ՝

Պստիկ հեղափոխական․ հըն, դզե՞ց․ Վլադիմիր Գասպարյանը` ցուցարարին. yerkir.am

yerkir.am-ը գրում է. Ոոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների մոտ։ Վերջինս ուղղակի մոտեցավ և սկսեց զրուցել նրանց հետ։ Գասպարյանը դիմելով երիտասարդներին՝ նշեց, որ ապագան ձերն է։

«Դուք պետք է այնքան տեսողություն ունենաք, ձեր միտքն այնքան պայծառ պետք է լինի, որ ոչ թե ժխտեք, այլ հերոսություն մեջ ձեր կյանքում գտնեք ճշմարտությունը, հակառակ դեպքում, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Այսինքն՝ կստացվի, բայց այն թերություններով, որոնք մենք ենք արել։ Այդ ամենին հասնելու համար գոռալ-գոչալ պետք չի, այլ՝ մտածելով, ճշմարիտը փնտրելով, ինքդ քո մեջ նայելով պետք է հասնես։ Եթե դու քո մեջ չնայես, քո սխալները չտեսնես, այլ քողարկես դրանք՝ համ դու ես խորտակվելու, համ դիմացինին խորտակելու»,-ասաց Գասպարյանը։

Նա նշեց նաև, որ մարդը, ինչպիսին էլ լինի, տեսնում է դիմացինի անկեղծությունը, մեկ է, այդ զգայարանները հոգուդ խորքում տալիս են ճշմարիտ պատկերը․

«Մենք մեծ ազգեր չենք, մի պստիկ ենք, մի բուռ, մեր ամեն մի ժայթքումը կարող է ճակատագրական լինել։ Պետք է հիշել, որ խոնարհությամբ ենք բարձրանում․ մենք փոքր, ծանր ռեսուրսներով ապրող ժողովուրդ ենք։ Կա՞ն գողեր, ավազակներ մեր երկրում՝ ի սեր Աստծո, լիքը»։

Ի դեպ, ցուցարարներից մեկն ասաց, թե իր՝ այստեղ մնալը շատ սխալ է արդեն դարձել, և նա չի պատրաստվում երկու ամիս մնալ մինչև աուդիտի արդյունքները պարզ կդառնան։ Ի պատասխան՝ ոստիկանապետը նշեց, թե Աստված օրհնի քեզ, ապրես քեզ․«Պստիկ հեղափոխական, չարաճճի երեխա․․․, հըն, դզե՞ց»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս