
Brent տեսակի նավթն էժանացել է մինչև 62,38 դոլար

Նավթն այսօր էժանանում է Հունաստանում իրավիճակի սրման հետևանքով, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Լոնդոնյան բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժ. 9:47-ի դրությամբ էժանացել է 0,88-ով (1,39%)՝ մինչև 1 բարելի դիմաց 62,38 դոլար:
Անցած ուրբաթ օրը շուկայի փակման ժամանակ ֆյուչերսների արժեքը ավելացել էր 0,06-ով (0,09%)՝ մինչև 1 բարելի դիմաց 63,26 դոլար:
WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) այդ ժամանակ նվազել է 0,99-ով (1,66%)՝ մինչև 58,64 դոլար 1 բարելի դիմաց:
Ինչպես հայտնի է, Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել մինչև հուլիսի 6-ը կասեցնել բանկերի աշխատանքը ու վերահսկել կապիտալի հոսքը, որպեսզի կասեցնի ավանդների արտահոսքը ու երկրից գումարների դուրսբերումը: