Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ:
«Սյունիքի մարզում գտնվում է Քաշունի համայնքը, ուր հասնելու համար պետք է Տաթևից գնալ, ինչ-որ մի կետում, կոտրված «գռուզավիկի» մոտից թեքվել ձախ ու քարքարոտ դաշտամիջյան ճանապարհով հասնել գյուղ: Սակայն այդ գյուղում կա ընդամենը 11 տուն ու միայն 3 բնակիչ»,- ասաց Վահան Մովսիսյանը՝ նշելով, որ այդպիսի ճակատագրով գյուղեր ՀՀ-ում առնվազն 50-ն են:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումներ: ՀՀ տարածքը ներկայումս բաժանված է 10 մարզի և 915 համայնքի, մոտ 400 համայնքներ ունեն 1000 հոգուց քիչ բնակչություն, շուրջ 200 համայնք` 300-ից պակաս բնակչություն, և շուրջ 100-ին մոտ համայնքներ` մինչև 100 հոգի բնակչություն: Մայիսի 17-ին նախատեսվում է տեղական հանրաքվե անցկացնել՝ Դիլիջանի, Տաթևի և Թումանյանի փնջերում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին ՀԽ անդամներ Գարեգին Չուգասզյանն ու Գևորգ Սաֆարյանը: Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենց կալանավորումն ու ազատ արձակելը «ջղաձիգ» որոշումներ էին, որոնց ցույց են տալիս ռեժիմի ջղազգությունները: Նա նշեց, որ իր տրամադրությունը մարտական է, խցակիցների հետ ունեցել է գեղագիտական տարբերություններ:
Երևանի Կաշեգործների փողոցի սեփական տներից մեկում ինքնասպանություն է գործել նույն տան բնակիչ 48-ամյա տղամարդը:
Հայաստանում Հունաստանի դեսպանատունը և VFS Global-ը, աշխարհի ամենամեծ աուտսորսինգային և տեխնոլոգիական ծառայությունների մասնագետը դիվանագիտական առաքելությունների և կառավարությունների համար, Հայաստանում այսօր մեկնարկել են վիզաների դիմումների ընդունման ծառայությունները Հունաստանի վիզաների համար՝ Հունաստանի Վիզաների դիմումների կենտրոնի բացման միջոցով:
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներ ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիայի փող. 50-88 զույգ համարների, Սեբաստիայի 125, 127, 141/1, 141/2, 141/3, 141/4, 141/5 համարների, «Մալաթիա Մոլ», «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների ջրամատակարարումը:
«Իրենք, ճիշտ է, ամեն օր էլ խախտում են հրադադարի ռեժիմը, բայց երեկ առանձնապես ակտիվություն չի նկատվել»:
Մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:
Ստուգման արդյունքում գործով հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներն ազատ կարձակվեն: Armlur.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Սեւանա լճում կորած քաղաքացուն արդեն 15 օր է՝ որոնում են, սակայն ոչ մի արդյունք: Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդպես էլ իրենց համագյուղացի Ա.Մ.-ն չի հայտնաբերվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդմամբ, նախնական տվյալներով, մասնավորապես թիվ 1 ընտրատարածքում ընդհանուր` 9329 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 6107-ը կամ 65,5 տոկոսը:
Մայիսի 3-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են Արցախում և Երևանում գործող ընդանուր առմամբ 279 ընտրատեղամասերը:
Մայիսի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում շտապբուժօգնության մեքենայով “Գյումրի” ԲԿ է տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարած քաղաքացի: Վերջինս 1965 թ. ծնված, Մատնիշյան փողոցի 56 տան բնակչուհի` Գ. Ս.-ն է:
Մայիսի 2-ին Գյումրու սբ Յոթ Վերք եկեղեցում կողոպուտի փորձ է կատարվել: Լուսաբացին, երբ Գրիշա սարկավագ Եղիազարյանը, ում վստահված է եկեղեցու բացման և փակման պատասխանատվությունը, եկել, դուռը սովորականի նման բացել է, նկատել է կատարվածը:
‹‹Անչափ ուրախ և հպարտ եմ լինել Արցախում։ Ինձ շատ դուր եկան այստեղի մարդիկ, բնությունն ու եղանակը: Մայրաքաղաք Ստեփանակերտը շատ անվտանգ քաղաք է, չկան խցանումներ»:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսայանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ուղարկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավորներ Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից անմարդկային վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:
Ես համարում եմ, որ ժողովուրդը պետք է որոշի Արցախի համար առավել կարևոր է խորհրդարանական, թե նախագահական պետություն ունենալը, քանի որ Հայաստանում այս գործընթացներն ընթանում են բնականոն. դրա մասին խոսում են նաև արցախցիները։
Գայանեի հարևանները մշտապես բողոքում են, որ նրա տանից բարձր լացի ձայն է գալիս, իսկ մյուս սրտացավ հարևաններն էլ նրա տան դուռը հաճախ փակ են տեսնում ու միայն ժամեր հետո նրան գտնում են անգիտակից վիճակում՝ հատակին ընկած:
Մայիսի 3-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները: Այս խորհրդարանական ընտրություններն իրենց էությամբ առանձնահատուկ են, քանի որ նպատակ են հետապնդում նպաստելու հաջողությունների արձանագրմանը: Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»:
Մայիսի 3-ին, ժամը 08.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռուսական զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 2-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում՝ Աշտարակի նախկին ԱՏՁ-ի մոտակայքում, խնջույքի ժամանակ կորել է Խ. Ս.-ը (ծնվ. 1955թ.):