
Գյումրիում 50-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

Tsayg.am-ը գրում է. Մայիսի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարած քաղաքացի: Վերջինս 1965 թ. ծնված, Մատնիշյան փողոցի 56 տան բնակչուհի` Գ. Ս.-ն է: Գ.Ս.-ի մոտ ախտորոշվել է վերին վերջույթի բազմաթիվ վերքեր` պարանոցի շրջանում: Հիվանդի վերքերը մշակվել են, այժմ` ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղում է: