Բաժիններ՝

Գարեգին Չուգասզյանն ու Գևորգ Սաֆարյանը ազատ արձակվեցին

Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին ՀԽ անդամներ Գարեգին Չուգասզյանն ու Գևորգ Սաֆարյանը:  Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենց կալանավորումն ու ազատ արձակելը «ջղաձիգ» որոշումներ էին, որոնց ցույց են տալիս ռեժիմի ջղազգությունները: Նա նշեց, որ իր տրամադրությունը մարտական է, խցակիցների հետ ունեցել է գեղագիտական տարբերություններ:

Նրա կարծիքով՝ իրենց կալանավորելու որոշումը պայմանավորված չէր ապրիլի 24-ին կայանալիք հանրահավաքներին իրենց մասնակցությունը բացառելու հետ, քանի որ իրենց նկատմամբ ճնշումները նոր չեն սկսվել:

Նա իրենց առաջադրված մեղադրանքը գնահատում է անհեթեթ. «Այնտեղ մեղադրանք չկա, ոչ միայն իրավաբանական, այլև տրամաբանական դատողություններ չկան այնտեղ»:

Նա նշեց, որ կալանավայրում իր նկատմամբ ճնշումներ չեն եղել: Իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում իրենց խափանման միջոցը փոխելու որոշումը, Չուգասզյանը պատասխանեց, թե ոչ կալանավորման և ոչ էլ ազատ արձակելու մեջ տրամաբանություն չկա. «Մի փնտրեք տրամաբանություն այնտեղ, որտեղ անհեթեթություն է»:

Նա նաև հայտարարեց, թե ռեժիմը տապալվելու է:

Գևորգ Սաֆարյանն էլ նշեց, որ իրեն լավ է զգում,  կալանավայրում խնդիրներ ունեցել է, բայց այդ մասին կխոսի ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս