
Վրաերթ՝ Երևանում. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսայանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 12:20-ի սահմաններում Կասյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց Երևանի Օրբելի փողոցի բնակիչ, 29-ամյա Սոնա Մարությանը իր վարած Suzuki մակնիշի 70 TV 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի Օրբելի փողոցի բնակիչ, 45-ամյա Գայանե Մարգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: