Ժիրայր Սէֆիլյանը խոստանում է շուտով բացել փակագծերը
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներ ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը։
Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար անակնկալ էր իրենց բաց թողնելը։ Նա շնորհակալություն հայտնեց իրենց փաստաբաններին, լրագրողներին, որ այս օրերին լուսաբանել են քրեական գործի ընթացքը։
«Մենք պայքարը շարունակում ենք, մեր ընթացքը կարող են ընդամենը դանդաղեցնել, բայց կասեցնել նրանց չի հաջողվի, ուշ թե շուտ մեզ հաջողվելու է այս հանցավոր ռեժիմից ձերբազատվել։ Համբերություն մեր ժողովրդին»։
Սէֆիլյանն ասաց նաև, որ համաձայն չեն մեղադրանքի հետ, ամբողջ գործը «ծայրից ծայր թատրոն է» և շուտով կբացեմ փակագծերը։
Տեսանյութը և մանրամասները շուտով։