Հունաստանը և VFS GLOBAL-ը ընդլայնում են վիզաների ծառայության հանձնումը դեպի Հայաստան
Հայաստանում Հունաստանի դեսպանատունը և VFS Global-ը, աշխարհի ամենամեծ աուտսորսինգային և տեխնոլոգիական ծառայությունների մասնագետը դիվանագիտական առաքելությունների և կառավարությունների համար, Հայաստանում այսօր մեկնարկել են վիզաների դիմումների ընդունման ծառայությունները Հունաստանի վիզաների համար՝ Հունաստանի Վիզաների դիմումների կենտրոնի բացման միջոցով: Հաշվի առնելով տարածաշրջանում Հունաստան ճամփորդողների պահանջի ավելացումը՝ այս նոր նախաձեռնությունը նպատակ է հետապնդում վիզայի դիմորդներին առաջարկելու նոր ծառայություններ, հարմարություններ և օժանդակություններ և խթանելու Հունաստանի և Հայաստանի միջև տուրիզմի, առևտրի և ներդրումների զարգացումը:
VFS Global-ը կգործարկի Վիզաների դիմումների կենտրոնը Հունաստանի վիզաների համար, որը տեղակայված է հետևյալ հասցեով՝ Նալբանդյան 48/1, Սախարով Բիզնես Կենտրոնի 2-րդ հարկ, Երևան 0010, Հայաստան:
Շրջանի ղեկավար, RCIS, VFS Global պրն. Փրաբուդդհա Սենը ասաց, «Մեզ պատիվ է ընձեռվել լինելու Հայաստանում Հունաստանի Դեսպանատան վստահված գործընկերը, որպեսզի Հայաստանում դյուրացվի ճամփորդողների վիզաների դիմումների գործընթացը: Մենք նպատակ ունենք մատուցելու մասնագիտական և հարմարավետ ծառայություններ այն բոլոր դիմորդներին, ովքեր շրջանում դիմում են Հունաստանի վիզայի համար: VFS Global –ը մեծ պատիվ ունի համագործակցելու Հայաստանում Հունաստանի դեսպանատան հետ: Հունաստանի Կառավարության հետ համագործացության ընդլայնումը վստահություն է ներշնչում մեր կարողություններին հավատալու վրա, և մենք վստահ ենք, VFS Global-ի հետ համագործակցությունը երկար ճանապարհ է ունենալու»:
Հունաստանի դեսպանատուն, Երևան