
Բակո Սահակյանը հանդիպել է եվրոպացի պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին դիտորդական առաքելություն իրականացնելու համար` այն արժեւորելով քաղաքական, մարդասիրական եւ բարոյական տեսանկյուններից: