Ես շարունակում եմ մնալ քաղաքականության մեջ և զբաղված եմ ԼՂՀ հարցով. Արկադի Ղուկասյան

‹‹Ես համարում եմ, որ ժողովուրդը պետք է որոշի Արցախի համար առավել կարևոր է խորհրդարանական, թե նախագահական պետություն ունենալը, քանի որ Հայաստանում այս գործընթացներն ընթանում են բնականոն. դրա մասին խոսում են նաև արցախցիները։
Կարծում եմ, որ պետք չէ շտապել, տեսնենք, թե այս գործընթացը Հայաստանում ինչպես կավարտվի,- քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը,-ես ենթադրում եմ, որ բնական է, որ Արցախում խոսում են դրա մասին, բայց ամեն դեպքում, դա ժողովրդի ընտրությունն է։Ես իմ կարծիքը ուշ կարտահայտեմ. գտնում եմ, որ դրա ժամանակը չէ։

Դժվար է միանշանակ Արցախի զարգացմանը գնահատական տալը , բայց եթե նկատել եք, Արցախի մասին երբևէ վատ բան ես չեմ ասում և կարծում եմ, որ դա կոռեկտ էլ չէ։

Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ Արցախը զարգանում է։ Ես միշտ էլ եղել եմ քաղաքականության մեջ և հիմա զբաղված եմ ԼՂՀ հարցով, և այն մարդիկ, ովքեր խոսում են, որ Ղուկասյանը Արցախում չէ , խիստ սխալվում են. իմ ընտանիքն այստեղ է, և ես Հայաստանում ու Արցախում զբաղվում եմ ԼՂՀ հարցով, նաև նշեմ, որ ես ավելի շատ լինում եմ Արցախում։

Ընտրարշավին ուշադիր չեմ հետևել, քանի որ գործուղման էի , բայց իմ կարծիքով, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով , որևէ ճնշում, որևէ խախտում չկա»։

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս