ԿԸՀ նախագահը մանրամասներ է հաղորդել ընտրողների քվեարկության թվերի վերաբերյալ
ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը:
ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդմամբ, նախնական տվյալներով, մասնավորապես թիվ 1 ընտրատարածքում ընդհանուր` 9329 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 6107-ը կամ 65,5 տոկոսը:
Թիվ 2 ընտրատարածքում` 9463 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6479-ը կամ 68,5 տոկոսը:Թիվ 3 ընտրատարածքում` 9360 ընտրողից` 6370-ը կամ 68,1 տոկոսը:
Թիվ 4 ընտրատարածքում` 8928 ընտրողից` 5706-ը կամ 63,9 տոկոսը:Թիվ 5 ընտրատարածքում` 855 6 ընտրողից` 6589-ը կամ 77 տոկոսը:Թիվ 6 ընտրատարածքում` 8885 ընտրողից 6864-ը կամ 77,3 տոկոսը:Թիվ 7 ընտրատարածքում` 8912 ընտրողից` 6259-ը կամ 70,2 տոկոսը:Թիվ 8 ընտրատարածքում 8796 ընտրողից` 6245-ը կամ 71 տոկոսը:Թիվ 9 ընտրատարածքում 8686 ընտրողից` 6160 –ը կամ 70,9 տոկոսը:Թիվ 10 ընտրատարածքում 10651 ընտրողից` 7465-ը կամ 71 տոկոսը:Թիվ 11 ընտրատարածքում 9637 ընտրողից` 7220-ը կամ 74,9 տոկոսը: Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում գրանված 831 ընտրողից քվեարկել է 575-ը կամ 69, 2 տոկոսը: Հիշեցնենք, որ լրացուցիչ ընտրացուցակների հետ միասին Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 հազար 34 մարդ: