Թեհրանը ցանկացած գնով կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը. Իրանի առաջին փոխնախագահ

Թեհրանը ցանկացած գնով կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը: Հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը՝ անկախ նրանից՝ բանակցությունների սեղանի շուրջ, թե գետնի վրա»,- նշել է նա։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտնել էր, որ Թեհրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման և չափազանց մեծ պահանջների պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930